-
10.11.2019|
23:24
Շինարարության հանդիսավոր մեկնարկին մասնակցել են Իրանի փոխնախագահ, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Լոկշինը։
-
10.11.2019|
23:23
Թուրքիայի և ՌԴ նախագահները հեռախոսով քննարկել են հիմնականում Սիրիայում ստեղծված իրավիճակը: «Ընդգծվել է Սիրիայի հյուսիսում կայունություն հաստատելու շուրջ համաձայնեցված քայլեր ձեռնարկելու կարևորությունը», - հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
-
10.11.2019|
23:23
Շուշիում այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում միաձայն որոշվել է՝ նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրել կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին:
-
10.11.2019|
13:45
Նոյեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար արք. Պոլ Ռիչարդ Գալագերին և նրա գլխավորած պատվիրակությանը:
-
10.11.2019|
13:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է. «Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին: Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն:
-
10.11.2019|
13:42
Պոլսո պատրիարքի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 11-ին։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է պատրարքի ընտրությունների անցկացման կանոնագիրը՝ընտրություններին կարող են մասնակցել միայն այն եպիսկոպոսները, որ ներկայացնում են Ստամբուլի միաբանությունը, ընտրությունը մնում է Արամ Աթեշյանի կամ Սահակ Մաշալյանի միջև։
-
10.11.2019|
13:41
Նոյեմբերի 10-ին՝ ավտոճանապարհներն անցանելի են: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
10.11.2019|
13:40
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչով է զբաղվելու, երբ թողնի պետության ղեկավարի պաշտոնը: Նա չի վերադառնա հեռուստատեսություն:
-
10.11.2019|
13:39
Կրեմլը բացահայտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մանրամասները:
-
10.11.2019|
13:39
Հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը Նովոսիբիրսկում ելույթ ունենալիս խոսել է ռուսական հեռուստատեսությունում գրաքննության մասին: Նրա ելույթի տեսագրությունից մի դրվագ հրապարակվել է YouTube-ում՝ «Խոսում է Մոսկվան»: